«Մեր շենքի կանայք մեկը բրինձ է բերել, մեկը՝ լոլիկ․ ում տանն ինչ կար, բերել, սարքել են»․ իրավիճակը՝ Ստեփանակերտում

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

«Ֆիզիկապես ողջ ենք, իսկ հոգեպես չկանք»․ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո արցախցիների վիճակն այսպես է բնութագրում ապաստարանում գտնվող  Աննա Մանգասարյանը։ Արցախի իշխանություններն այս պահի դրությամբ որևէ կերպ տեղեկություն չեն փոխանցել ապաստարանում գտնվողներին, թե դեռ որքան պետք է այստեղ նման։

«Մեզ ոչ մի բան չեն ասել, ոչինչ չեն արել, ուղղակի ինչպես բոլորը, այնպես էլ մենք տեղեկացել ենք, որ զինադադար է կնքվել, մինչև վաղը հանդիպում կլինի։ Բոլորի մոտ այս անորոշ վիճակն է․ չես հասկանում՝ ինչ է կատարվում»․-  Factor.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի ապասատարանում գտնվող Մանգասարյանը։

Վերջինիս խոսքով՝  այս պահին կան մարդիկ, որոնք ապաստարանում են, իսկ ոմանք  դուրս են եկել, սակայն իրերի կեսը թողել են ապաստարանում, որ ցանկացված պահի, երբ կրկին  անհրաժեշտություն կլինի, այնտեղ արդեն իրեր ունենան։

Մանգասարյանը նաև նշեց, որ ապաստարանում սննդի հարցը իրենք՝ ապաստարանի բնակչներն են  փորձում լուծել։

«Օրինակ՝ այսօր մեր շենքի կանայք, ում տանն ինչ կար, ինչ հնարավոր էր բերել են։   Լավաշանման բան են թխել, մեկը բրինձ է բերել, մեկը՝ լոլիկ․ ում տանն ինչ կար բերել սարքել են ամբողջ շենքի համար, ով ուզեցել է, գնացել վերցրել կերել է»,- ասաց Մանգասարյանը։

 

Արաքս Մամուլյան