Նյու Յորքում առաջին անգամ տեղի է ունեցել Էրդողանի ու Նեթանյահուի հանդիպումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորքում  առաջին անգամ հանդիպել են Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում՝ այն ֆոնին, երբ  երկու երկրներ կամաց-կամաց բարելավում են հարաբերությունները, գրում է Gercek news-ը։

Համաձայն Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության՝ երկու առաջնորդները պայմանավորվել են մոտ ապագայում այցելել միմյանց երկրներ:

Թուրքիայի և Իսրայելի  հարաբերությունները խզվել էին 2010 թվականին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Իսրայելի ուժերը սպանեցին տասը թուրք քաղաքացիների՝ պաղեստինամետ ակտիվիստների նավի վրա հարձակման ժամանակ։ 2022թ-ից  երկրների հարաբերությունները բարելավվում են, նշանակվել են նաև դեսպաններ։

Նշվում է, որ Էրդողանը և Նեթանյահուն քննարկել են մի շարք թեմաներ՝ քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային խնդիրներ։ Նրանք հատկապես կենտրոնացել են իսրայելա-պաղեստինյան խնդրի վրա։ Էրդողանը նաև ընդգծել է համագործակցության հնարավոր ուղիները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տեխնոլոգիաները, նորարարությունը, արհեստական ինտելեկտը և կիբերանվտանգությունը: