Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակչությանը կոչ է անում չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով չճանապարհվել դեպի օդանավակայան
Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան․ տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
«Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասված է հաղորդագրությունում։