Իրանի հետ մենք ինտենսիվ կոնտակտի մեջ ենք. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեր ռեսուրսները գնահատելու համար պետք է վերջին շրջանում ամենակարևոր հարցին պատասխանել՝ արդյոք ՌԴ-ն լքում է տարածաշրջանը։ Մենք այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացրել ենք: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հհայտարարել է, որ չեն հեռանում, Արմեն Գրիգորյանը հակադարձեց. «Գործողություններն ավելի վառ են արտահայտում մտադրությունները, քան խոսքը: Այս դեպքում մենք տեսնում ենք գործողություններ: ԼՂ-ում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ կա, և եթե ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում մնալ, նա պետք է ինչ-որ քայլեր անի՝ կանխելու սա: Եթե չի կանխում տեղի ունեցող գործողությունները, ապա այդ հարցին կարելի է դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ից բաց տեքստով ասում են՝ թող Հայաստանի այս իշխանությունը գնա, գա նոր իշխանություն, մի բան կանեն. ԱԽ քարտուղարն ասաց. «Ռուսաստանը չի որոշում, թե ով լինի Հայաստանում իշխանություն»:

Գրիգորյանի հավաստմամբ՝ Իրանի հետ Հայաստանն ինտենսիվ կոնտակտի մեջ է․ «Մենք և Իրանն ունենք փոխըմբռնում․ Իրանը հասկանում է՝ մենք ինչ քաղաքկանություն ենք վարում, և մենք հասկանում ենք՝ Իրանն ինչ քաղաքականություն է վարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։