Կոչեր, դատապարտումներ․ ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել Բաքվի ագրեսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել ԵՄ խորհրդին՝ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի հայտարարության մեջ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այսօր Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը։ Շարունակվող հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,- ասվում է հայտարարությունում։

Ֆրանսիան մեծագույն վճռականությամբ դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, այդ թվում՝ բնակեցված գոտիների դեմ: Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը: Ֆրանսիան նաև պահանջում է հրատապ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։

Լիտվայի ԱԳ նախարարը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ-ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հայտարարել է․ «Հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»:

Ավստրիայի ԱԳ նախարարությունը Բաքվին կոչ է անում դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները։

«Չափազանց անհանգստացած ենք Հարավային Կովկասում հարձակողական գործողություններից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Հիմա պետք է ապաէսկալացիա»,- ասվում է Ավստրիայի ԱԳՆ-ի X-ի էջում գրառման մեջ։

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հայտարարել է,որ Բաքուն պետք է դադարեցնի Արցախում ռազմական գործողությունները։

«Լեռնային Ղարաբաղ երեկվա ողջունելի մարդասիրական մուտքից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերադարձը կործանարար է տեղի բնակչության համար։ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»,-ասվում է Դոքերթիի x-ի էջում գրառման մեջ։ Նա նշել է,որ Մեծ Բրիտանիան քրտնաջան աշխատում է երկխոսություն խթանելու համար և որ բռնությունը երբեք լուծում չէ։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։

«Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել ԼՂ խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ ցանկացած հանցագործություն տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը՝ տարածաշրջանում հայերի ապահովության համար»,- ասվում է կազմակերպության X-ի էջում գրառման մեջ։