Արցախի 6 համայնքների բնակիչները տարհանվել են․ Գեղամ Ստեփանյան
Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Դրանք են Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ գյուղերը։
Մինչ այս, Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ 150 բնակիչներով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։
«150 բնակիչ ունեցող Շուշիի շրջանի Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական օդուժն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են Ադրբեջանի կողմից»,- հայտնել էր նա։