150 բնակիչներով Եղցահող համայնքը հայտնվել է Ադրբեջանի անմիջական թիրախում․ Գեղամ Ստեփանյան
Քաղաքականություն
19.09.2023 | 19:41Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Եղցահող համայնքը՝ 150 բնակիչներով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։
«150 բնակիչ ունեցող Շուշիի շրջանի Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական օդուժն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են Ադրբեջանի կողմից»,- ասված է X-ում Ստեփանյանի գրառման մեջ։