Ադրբեջանի նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ Փաշինյանը՝ Արցախում իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս ԼՂ-ի հայության էթնիկ զտման գործողության մեկնարկ։

Այս պահին ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն՝ իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերով անդրադառնալով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային։

«Բայց ինչպես ասել եմ և ասում եմ հիմա, այս գործողության հիմնական և առանցքային թիրախը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն:

«Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:
Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի:

Նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին ու արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ:
Մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։