Առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, երկրորդը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն․ Փաշինյանը՝ Արցախում իրադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է ԼՂ-ի ամբողջ տարածքի հրետակոծություն, որոշ ժամանակ անց սկսել է գործողությունը ԼՂ-ի շփման գիծը խախտելու և ԼՂ-ում դիրքեր, որոշ ուղղություններով էլ նաև բնակավայրեր իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերով անդրադառնալով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային։

Վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հետ:

«Սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով, հարվածներ են հասցրել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղությունից ցամաքային գործողություն սկսել ընդդեմ ԼՂ-ի․․․
Տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ իրադրությունն անկանխատեսելի չէր, Կառավարության նիստերի ընթացքում էլ ասել է, որ ՀՀ պետական սահմանին և ԼՂ շփման գծի երկայնքով նկատելի է լարում:

«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստությունն էր, և դա արդարացվեց։
Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ենք հրավիրել, քննարկել ենք իրադրությունը. պետք է արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

Մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդ, ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի», – հայտարարեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։