ՌԴ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում Բաքվի «գործողության» լույսի ներքո․ Զախարովա
Քաղաքականություն
19.09.2023 | 14:37Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ Ղարաբաղում Բաքվի «հակաահաբեկչական գործողության» լույսի ներքո: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան այժմ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ, շփումների արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի ԱԳՆ-ի միջոցով»,- ասել է Զախարովան։