Ո՞վ և ե՞րբ է պատրաստվում ներողություն խնդրել զորավարժությունների պատճառով Փանիկի գյուղացիներին անհանգստություն պատճառելու համար. Զարուհի Փոստանջյանը դիմել է պաշտոնյաների

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Երևանի ավագանու  «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է  ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարներին Փանիկ գյուղում առանց տեղի բնակչությանը զգուշացնելու զորավարժություններ իրականացրելու հարցի առնչությամբ տեղեկություն ստանալու համար:

 

ՀՀ Արտաքին գործերի նախարար

Զոհրաբ Մնացականյանին

ՀՀ Պաշտպանության նախարար

Դավիթ Տոնոյանին

Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան

Սերգեյ Կոպիրկինին

 

Ելից 360/07

18.07.2018թ.

 

Տեղեկատվություն ստանալու մասին հարցում

 

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

2018 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության, տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու՝ զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ: Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից: Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել: Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության շրջանում զայրույթ ու վրդովմունք են առաջացրել: Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից՝ պատասխան տալ այդ գործողությունների համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

  1. Ի՞նչ իրավական ընթացակարգերի հիման վրա է իրականացվել զորավարժությունները,
  2. Ի՞նչու այս մասին նախապես տեղյակ չեն եղել բնակիչները, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը,
  3. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի գյուղացիների զայրույթը մեղմեք և պաշտոնապես ներողություն խնդրեք,
  4. Ո՞վ և ե՞րբ է պաշտոնապես պատրաստվում ներողություն խնդրելու, զորավարժությունների պատճառով գյուղացիներին հոգեբանական անհանգստություն պատճառելու համար:
  5. Եթե պատրաստվում  եք  ներողություն  խնդրել, ապա  խնդրում  եմ այդ մասին նախօրոք  ծանուցել ՀՀ բոլոր քաղաքացիներին:

 

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

 

Երևանի ավագանու  «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար