Ինչ է կատարվում Կառավարության լրատվականում և ինչու են խառնում իրադարձությունների ժամկետները

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը
Կառավարության լրատվականն սկսել է աչքի ընկնել տարակուսելի գործելաոճով  ու բացթողումներով։ Եթե նախկինում գործադիրի լրատվական ծառայության աշխատակիցները տարածում էին պաշտոնական հաղորդագրություն, որից հետո առանց այն հրապարակած ԶԼՄ-ներին տեղեկացնելու իրենց կայքում կատարում էին փոփոխություն այդ հաղորդագրության մեջ, որի արդյունքում ԶԼՄ-ներում հրապարակվածի և Կառավարության կայքում տեղադրվածի միջև ստացվում էր անհամապատասխանություն,  հիմա, պարզվում է, որ Կառավարության լրատվականի աշխատակիցները խառնում են վարչապետի որոշումները կայքում տեղադրելու ժամկետները։ 
 
Ասվածի ապացույցն, օրինակ, e-gov.am կայքի՝ վարչապետի որոշումներ բաժնի խառնաշփոթ վիճակն է։ Եվ այսպես՝  2018 թվականի հուլիսի երկուսին մահացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 3-ին արդեն ստեղծվել էր Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման Կառավարական հանձնաժողով: 
 
Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Կառավարության կայքում այս Կառավարական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի մասին վարչապետի որոշումը հրապարակվում այն ընդունելուց 13 օր անց՝ հուլիսի 16-ին։ 
 
Նշենք ևս մեկ բացթողում՝ հուլիսի 14-18-ը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը գտնվում է  ԱՄՆ-ում, իսկ այդ մասին վարչապետի որոշումը Կառավարության կայքում հրապարակվեց դարձյալ ուշացումով՝ հուլիսի 16-ին։ 
 
Եվ հիմա, Կառավարության լրատվական ծառայությունից օգտվող լրատվամիջոցների մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ է սա անփույթ աշխատանքի արդյունք, թե՞ աշխատանքի բացակայություն՝ առհասարակ։
 
 

Աղավնի Սուքիասյան