Արդյո՞ք ՔԿԾ պետն ազատվել է Դավիթ Տոնոյանի և նրա մոր հանդիպման պատճառով. ԱՆ-ն ուսումնասիրում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետն ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հարցին, թե արդյոք նա չի՞ ազատվել այն պատճառով, որ Դավիթ Տոնոյանին թույլ է տվել, մինչև ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալը, տեսակցել մոր հետ, Մինասյանը մանրամասնեց․ «Մենք իրար հետ երևի արդեն մեկ տարի աշխատել ենք։ Այդ դրվագի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող անել։ Կա մեր վերահսկողական վարչության կողմից բացված գործ, որն ուսումնասիրում ենք, հենց այդ դրվագի հետ կապված նրբությունները, բայց դրա հետ կապված չէ»։

Ինչ վերաբերում է իր հրաժարականի մասին լուրերին, Գրիգոր Մինասյանը նշեց. «Սուտ է, և հերյուրանքներ են։ Ես հրաժարական չեմ տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։