Ալմա Աթայի հռչակագիրը նաև Հայաստանի անկախության վկայագիրն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«Այդ որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարող է Պրահայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունն անմիջական կապ կամ ազդեցություն ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարության վրա՝ վարչապետը պատասխանեց, որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա ԼՂ կարգավիճակին: «Այն պարտավորությունները, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապի մեջ չեն որևէ ուրիշ փաստաթղթի, պայմանավորվածության հետ՝ ստորագրված կամ հայտարարված»,-նշեց նա:

Վարչապետի խոսքով` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ:

«Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Ալմաթիի հռչակագրից տասնյակ տարիներ անց, հետևաբար, Ալմաթիի հռչակագրին արված որևէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

«Եթե ԼՂ-ի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս ճանաչելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է ՌԴ-ն, որովհետև ՌԴ-ն է, որ 2020-ի դեկտեմբերին և նոյեմբերին հայտարարել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։