Արմեն Սմբատյանը ևս 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. նրան արգելվել է լքել ՀՀ-ն

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Իսրայելում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու համար, ազատ է արձակվել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է 100 միլիոն դրամ գրավով և ստորագրություն՝ երկրից չբացակայելու պայմանով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սմբատյանի որդու՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը ևս 100 միլիոն գրավի դիմաց փոխվել է։ Հիշեցնենք՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ձերբակալվել, ապա կալանավորվել են հուլիսի 30-ին՝ 10 տարվա վաղեմության ենթադրյալ խարդախության վերաբերյալ գործով։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախության՝ շուրջ 966 մլն դրամի հափշտակության համար: Մասնավորապես,

ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Խափանման միջոցի հետ կապված պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Սերգեյ Սմբատյանի մասով, որը բավարարվել էր մասնակի. դատարանը նրա նկատմամբ ընտրել էր տնային կալանքը։