Փաշինյանի ներգրավում, խրախուսանք, ատելության խոսք․ ինչ խախտումներ են գրանցել դիտորդները քարոզարշավին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգ օր առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանը Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ խախտումներ էր արձանագրել։ Մոտ 20 րոպե տևողությամբ տեսանյութից երևում է, թե ինչպես է ակտիվիստը մոտենում հանրահանավաքի մասնակիցներին և խնդրում նշել՝ որտեղից են և քանի հոգով են մասնակցում քարոզարշավին։

Գլխավոր դատախազությունն այս և այլ հաղորդումների կամ ահազանգերի 10 դեպքերից 6-ին վերաբերող հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Գերատեսչությունից Factor TV-ին փոխանցեցին, որ նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Չախոյանի հրապարակման մասով հաղորդում է ներկայացրել նաև «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։

Քարոզարշավի ընթացքում հնչած մյուս աղմկահարույց ահազանգն «Ականատես» դիտորդական խմբի կողմից էր․ ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտվում է մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։

Նմանօրինակ ևս մեկ արձանագրում կատարվել է «Ապրելու երկիր» կուսակցության մասով։ Ըստ «Ականատես»-ի՝ Մանե Թանդիլյանի ղեկավարած ուժն ընտրողներին նվեր քարտեր է բաժանում։

Քարոզարշավի անցնող 21 օրերի ընթացքում դիտորդական կազմակերպությունները մի քանի տասնյակի հասնող խախտումների մասին են բարձրաձայնել։ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգողը նկատում է՝ իշխող ուժի կողմից վարչական լծակ կիրառելու դեպքերը բավականին շատ են և ակնառու։

Դիտորդները նաև արձանագրել են աշխատանքային ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին։ Վարչապետն իր ղեկավարած ուժի քաղաքապետի թեկնածուի հետ շրջայցեր է իրականացնում վարչական շրջաններում՝ դրանք աշխատանքային որակելով։

Իշխող ուժի առաջնորդը, սակայն, այս բոլոր արձանագրումների հետ համաձայն չէ՝ հայտարարելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարող նման գործելակերպ ունենալ։

Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը Փաշինյանի հարցազրույցը բավականին բուռն քննարկվեց սոցցանցերում։ Շատերը դժգոհում են, որ սահմանային լարված իրավիճակում երկրի վարչապետը լծվել է քաղաքապետի ընտրություններում Տիգրան Ավինյանի օգտին քվեներ հավաքելու գործին։ Ավելին, Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի նախկին պետ Հովսեփ Կուբատյանը գրառում էր կատարել՝ համոզմունք հայտնելով, թե Փաշինյանի հարցազրույցն ավելի վաղ է տեղի ունեցել՝ աշխատանքային ժամին։ Սակայն, պատկերացնելով հետևանքները, ժամեր անց արդեն ուղիղ եթերում կրկնել են զրույցը ոչ աշխատանքային ժամին։ Կառավարությունից, սակայն, հերքում են այս պնդումը։ Վարչապետի աշխատակազմից Factor TV-ին հայտնեցին՝ եղել է միայն մեկ հարցազրույց, որն ուղիղ եթերով հեռարձակվել է 22։00-ին։

Այս քարոզարշավը ևս անմասն չի մնում բռնության և ատելության խոսքից։ Մասնավորապես, «Անկախ դիտորդ»-ը մի շարք արձանագրումներ է կատարել՝ նկատելով, որ նման դրսևորումներ նկատվում են հատկապես «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում։

Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարող 14 քաղաքական ուժերը ևս երեք օր ունեն՝ քաղաքացիներին համոզելու իրենց ձայն տալ։ Սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ հաջորդ օրվա ժամը 08։00-ից կմեկնարկեն Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան