Այժմ բանակցություններ են ընթանում Լաչինի միջանցքի վերագործարկման ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր Ակնայից ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ։ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական

Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում այս թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում նշեց․ «Ադրբեջանական կողմը երկար ժամանակ պնդում էր, որ այս ճանապարհով Արցախ պետք է մուտք գործի ոչ թե ռուսական մեքենան, այլ ադրբեջանական «Կարմիր մահիկի» մեքենաները։ Եվ նրա պնդումները, որոնք գրեթե մեկ շաբաթ փորձում էր շանտաժի տաբեր էլեմենտներով առաջնորդվել, այս փուլում հնարավոր է եղել կանխել։

Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո Կարմիր շուկայով և Շուշիի հատվածով ադրբեջանական շարասյուներ էին մուտք գործում Արցախի Հանրապետության տարածք և այնտեղից մուտք գործում Շուշիի տարածք։ Այսօր դա չկա, ես սա ասում եմ այն տեսակետից, որ դժվար է ասել, թե սա նախադեպ է և մշտական բնույթի պրոցես է լինելու։

Երկորդ, ուզում եմ անդրադառնալ նաև այն թեմային, որ առավոտյան Ակնա-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական «Կարմիր խաչի» բեռնատարի մուտք գործելուց հետո նաև տեղեկություններ էին տարածվում, որ դա միայն վերմակ է պարունակում։ Դա ծաղրի առիթ էր դարձել, և ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ռուսական բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի Հանրապետության տարածք, իր մեջ պարունակում է առաջին անհրաժեշտության մեծ թվով ապրանքներ։ Այնտեղ եղել են տարբեր սննդատեսակներ, եղել են նաև փոքր քանակի ձմռան համար նախատեսված ապրանքատեսակներ»։

Երրորդ՝ Արցախի տեղեկատվական շտաբը նաև ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Ռուսաստանի հայտնի նախաձեռնության շրջանակներում։
Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ Արցախ մուտքը ենթադրում է կարճ ժամանակ հետո նաև Լաչինի միջանցքի վերագործարկում։
Թե ինչպե՞ս պետք է տեղի ունենա վերագործարկումը, ի՞նչ դետալներով պետք է իրականացվի, որովհետև միայն վերագործարկում ասելը բավարար չէ․․․
Կա բանակցային փաթեթ, որը, որքանով ես եմ տեղյակ, այս պահին էլ քննարկվում է։ Եվ փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով նաև իրականացնել Լաչինի վերագործարկումը։

Ես տեղյակ եմ, որ խոսքը մոտ ժամանակահատվածում վերագործարկման մասին։ Ես այս պահին դժվարանում եմ ասել՝ դա կլինի 12 ժամվա ընթացքում, թե՞ 24 ժամվա ընթացքում, բայց այս պահին էլ ինտենսիվ աշխատանք է իրականացվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերագործարկելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը

Ըստ պատգամավորի՝ բանակցությունները մի կողմից ընթանում են Արցախի և ռուսական կողմի, մյուս կողմից՝ ռուսական կողմի և Ադրբեջանի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։