Ովքեր են շնորհավորել Արցախի նախագահին. ՀՀ իշխանությունը լուռ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Արցախի նախագահի ընտրությունից անցել է  երեք օր, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ամեն դեպքում ո՛չ Երևանից, ո՛չ Ստեփանակերտից այդ մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։

Սամվել Շահրամանյանին չեն շնորհավորել նաև Հայաստանի նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, սական պատճառների մասին պարզաբանումներ չեն տրվում։ Նախագահականից հրաժարվեցին մեկնաբանել, իսկ Կառավարությունից առհասարակ զանգերին չպատասխանեցին։ Հարցի առնչությամբ որոշ պարզաբանումներ փորձեց տալ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Եվ մինչ իշխող մեծամասնության ներկայացուցիչը ոչ հստակ ձևակերպումներով շրջանցեց հարցը, խորհրդարանական ընդդիմությունից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համարում է, որ իշխանությունը վախկոտություն է դրսևորել՝ չշնորհավորելով Շահրամանյանին։ Աբրահամյանի կարծիքով՝ նա, չունենալով քաղաքական հավակնություններ, Արցախի նախագահի պաշտոնը ստանձնել է ծանր փուլում, և նրա շուրջ պետք է համախմբում լինի, որպեսզի հնարավոր լինի ստեղծված իրավիճակից բարենպաստ լուծումների հասնել։

Պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ  Արցախի խորհրդարանի կողմից նախագահ ընտրված Սամվել Շահրամյանին մինչ այժմ շնորհավորել են Արցախի նախկին երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ու թեև Սամվել Շահրամանյանի ընտրվելու առնչությամբ դրական են արտահայտվում նաև Հայաստանի ընդդդիմադիր շրջանակները, այդուհանդերձ, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելու մասին հրապարակային հայտարարություններ չկան նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մինչդեռ, այսօր ԱԺ նիստի մեկնարկին ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանի նիստերի օրակարգում չկա Սամվել Շահրամանյանի ընտրվելու առնչությամբ ողջույնի ուղերձ հղելու հարցը։

Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահի ընտրությունը դատապարտելու՝ Բաքվի կոչից հետո Անկարան այն որակեց Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացը խաթարելու փորձ։ Հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիությունը ՝ շեշտելով, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունները։ Մինչ այժմ Սամվել Շահրամանյանի ընտրությանը չեն արձագանքել Մոսկվայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան