Կառավարությունը չի պարզաբանում Սարգիս Հովհաննիսյանի պաշտոնանկությունը

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում, թե ինչու երեկ ուշ երեկոյան Պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Factor.am-ը պարզաբանում է խնդրել գործադիրից, սակայն վարչապետի մամուլի խոսնակը փոխանցել է, որ չեն մեկնաբանում։

Հիշեցնենք՝ Սարգիս Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից՝ 44-օրյա պատերազմից հետո։

Տեղեկություններ կան, որ Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած ուժգին հրավառությունից հետո։ Հրավառությունը կազմակերպվել էր «Դվին» ռեստորանում տեղի ունեցած հարսանիքի շրջանակում։

Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կկատարի ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանը։

Ուշագրավ է, որ բաց և թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն առաջին անգամ չէ, որ ՀՀ քաղաքացիներին հաշվետվություն չեն տրամադրում հանրային հնչեղություն ունեցող որոշումների վերաբերյալ։ Factor.am-ը բազմաթիվ անգամներ անդրադարձել է խնդրին, որ գործադիրն ուժային կառույցներում նշանակումներ և պաշտոնակություններ իրականացնում է առանց պարզաբանումների։