Ռուսաստանը Բելառուսից գրեթե ամբողջ զորախումբը դուրս է բերել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Բելառուսում մնում է շուրջ 2,100 ռուս զինվորական, իսկ տարածաշրջանային զորքերի խմբավորման ամբողջ ավիացիան դուրս է բերվել երկրից։ Այս մասին հայտնում է «Բելառուսկի գայուն» մոնիթորինգային խումբը՝ մեկնաբանելով երկրից ռուս զինվորականների դուրսբերումը։ Այս գործընթացն ավարտվել է օգոստոսի 5-ին, հայտնում է խմբի Telegram ալիքը։

Բելառուսի Մաչուլիշչի օդանավակայանից դուրս է բերվել ՌԴ օդատիեզերական ուժերի 11 ուղղաթիռ (4 Մի-8 և 7 Մի-24): Բարանովիչի օդանավակայանից Ռուսաստան են մեկնել 9 կործանիչներ, այդ թվում՝ Սու-34 և Սու-30СМ, փոխանցում է The Moscow Times-ը։

Ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասը Բելառուսում է 2023 թվականի հունվարի սկզբից, իսկ ավիացիոն խմբի դուրսբերումը նշանակում է, որ տարածաշրջանային ուժերի ավիացիոն բաղադրիչն այլևս գոյություն չունի։ Մինչև սեպտեմբերի 1-ը Բելառուսում մնացել էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերի միայն մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռ, որն օգոստոսի 31-ին տեղափոխվել էր «Լիդա» օդանավակայան։

Հաղորդվում է նաև, որ հուլիս-օգոստոս ամիսներին Բելառուսում ռուս զինվորականների թվի զգալի կրճատում է գրանցվել։ Ռուսական դաշտային ճամբարները Օբուզ-Լեսնովսկի, Լեպելսկի և Օսիպովիչսկի զորավարժարաններում լուծարվել են, իսկ այնտեղ տեղակայված զինվորականները վերադարձել են Ռուսաստան։

Սակայն, ըստ մոնիթորինգային խմբի, ռուսական զորքերի փոքր կոնտինգենտը մնացել է Բելառուսի որոշ վայրերում, այդ թվում՝ Մոզիր (հայտնի է նաև որպես Բոկով) և Զյաբրովկա օդանավակայաններում, ինչպես նաև Բարանովիչի ռադիոտեխնիկական կենտրոնում և 43-րդ կապի Վիլեյկա կենտրոնում։