Հաջիևն արձագանքել է Փաշինյանի՝ ադրբեջանական զորքերի կուտակման մասին հայտարարությանը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Բաքուն սրում է ռազմաքաղաքական իրավիճակն ու զորքեր է կուտակում սահմանին։ Մասնավորապես, Հաջիևը Reuters-ին ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը նախապես ծրագրված զորավարժություններ են անցկացնում՝ աշնանն ու ձմռանը նախապատրաստության շրջանակում։

«Դա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- ասել է Հաջիևը՝ իր հերթին Հայաստանին անհիմն մեղադրել սահմանին զորքեր կենտրոնացնելու և նոր սպառազինության համակարգեր ձեռք բերելու մեջ։

Նա նշել է, որ, իբր, «Լեռնային Ղարաբաղի ներսում գտնվող էթնիկ հայկական ուժերը նույնպես դուրս են եկել կանոնավոր զորանոցներից և տեղակայվել են առաջնագծի դիրքերում»։

«Մեր ռազմավարությունն ուղղված է Ադրբեջանի դեմ ցանկացած զինված կամ անօրինական ռազմական գործողությունները կամ սադրանքները զսպելուն»,- ասել է Հաջիևը։

Իր հայտարարությամբ, փաստորեն, Հաջիևը հակասել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որը զորքերի կուտակման մասին հայկական կողմի հայտարարությունն անվանել էր «մանիպուլյացիա»։

«Սեպտեմբերի 7-ին Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման, Ադրբեջանի տարածքում ուժերի կենտրոնացման մասին, Հայաստանի կողմից հերթական քաղաքական մանիպուլյացիայի անբաժանելի մասն են»,-հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադարձել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ադրբեջանական զինուժի կուտակումներին և սադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Էմմա Չոբանյան