Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ժամանակավորապես չի գործի
Մշակույթ
07.09.2023 | 18:552023 թվականի սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:
«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները կավարտվեն սույն թվականի սեպտեմբերի 30-ին: