Մալիում «Վագների» ռազմաբազայում թուրքական Bayraktar-ներ են նկատվել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Մալիում ռուսական ռազմաբազայում, որը գտնվում է «Վագների» վարձկանների հսկողության տաk, նկատվել են թուրքական Bayraktar-ներ։ The Insider-ի փոխանցմամբ՝ խոսքն առնվազն 3 ԱԹՍ-ի մասին է։

Հրատարակությունը լուսանկար է հրապարակել, որն արվել է ուղղաթիռից օգոստոսի 30-ին։ Դրանում պատկերված է Մոպտի քաղաքի մոտակայքում գտնվող Սևարե օդանավակայանի ռազմաբազան, որը նախկինում վերահսկվում էր վագներականների կողմից: Այն իսլամիստ զինյալների կողմից հարձակման էր ենթարկվել այս տարվա ապրիլին։

Լուսանկարում երևում է առնվազն երեք թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: 2022 թվականի դեկտեմբերին Մալիի կառավարությունը հայտարարել էր «Բայրաքթար»-ների գնման մասին, սակայն այն ժամանակ խոսքն ընդամենը երկու միավորի մասին էր։

«Վագների» աղբյուրները հայտնել են, որ Սևարեի ռազմակայանի վերահսկողությունը փոխանցվել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Դա, հավանաբար, տեղի է ունեցել օգոստոսի 23-ին «վագներակնների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինի օդանավի կործանումից հետո։