Թուրքիան վերահաստատել է Ուկրաինայում հրադադարի հարցում միջնորդելու պատրաստակամությունը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ և նպաստող դեր խաղալ Ուկրաինայում հրադադարի ապահովման գործում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից։

«Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններին, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ակտիվ և նպաստող դեր խաղալ հրադադարի հաստատման, այնուհետև տևական խաղաղության ապահովման գործում, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերել՝ հումանիտար ճգնաժամը մեղմելու համար», – գերատեսչության հայտարարությունն է մեջբերում Hürriyet-ը։

Նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ՝ հացահատիկային գործարքը երկարաձգելու նպատակով։

«Մենք հուսով ենք, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում (Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի) հանդիպումից հետո դրական քայլեր կձեռնարկվեն՝ շարունակելու այս նախաձեռնությունը, որը մեծ ներդրում է ունեցել պարենային ապրանքների համաշխարհային գների կայունացման գործում և ապացուցել, որ բոլոր ճգնաժամերը կարող են լուծվել բարի կամքի և երկխոսության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

Գործարքի իրականացումը, որը ենթադրում է ուկրաինական հացահատիկի արտահանում սևծովյան նավահանգիստներից և ռուսական գյուղմթերքի և պարարտանյութերի արտահանման նորմալացում համաշխարհային շուկաներ, դադարեցվել է հուլիսի 17-ին՝ Ռուսաստանին վերաբերող դրույթների չկատարման պատճառով։