«Շիրակ» օդանավակայանը հնարավորություն կունենա տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևորի
Տնտեսություն
06.09.2023 | 23:14Մեկնարկել են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասնաշենքի մեկնման սրահի ընդլայնման աշխատանքները: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ նպատակով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն դրամ:
Արդյունքում օդանավակայանը հնարավորություն կունենա տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևորի»,- ասված է վարչապետի գրառման մեջ: