Առանց Կրեմլի «դաբրո»-ի՝ հայ-ամերիկյան զորավարժություններ՝ ՌԴ-ն մտահոգված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ից 20-ը սպասվող զորավարժությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում է և ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Եվ մինչ ՊՆ-ից զորավարժությունների անցկացման մասին այլ մանրամասներ հրաժարվում են հայտնել, բրիտանական Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակին, հայտնում է,  զորավարժություններին մասնակցելու է 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։ Պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները, որոնք 20 տարվա ուսումնավարժական գործընկերության փորձ ունեն Հայաստանի հետ, զինված կլինեն հրացաններով և չեն օգտագործի ծանր զինատեսակներ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը մտահոգիչ է, հատկապես՝ ներկա իրավիճակում։

«Մենք խորապես վերլուծելու ենք այդ լուրերը և հետևելու ենք իրավիճակին»,- ասել է նա։

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանն ընդգծում է՝ զորավարժությունների անցկացման որոշումը մեկ օրում չի կայացվում, այն նախապես ծրագրված է լինում։ Ռուսական կողմին Մելքոնյանը հիշեցնում է՝ Հայաստանը միշտ է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

Հայաստանը երկար տարիներ ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում մասնակցել է տարբեր զորավարժությունների, սակայն դա, ըստ Գեղամ Մանուկյանի, բացասական արձագանք չի ունեցել միայն այն պատճառով, որ Հայաստանը գործընկերների համար եղել է կանխատեսելի, և բոլոր կողմերը գիտակցել են՝ հայկական կողմը  բոլոր մայրաքաղաքներում նույն հայտարարություններն է հնչեցնում։

Այս տարվա հունվարին հայկական կողմը հրաժարվեց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, հայկական զորախումբը նաև չմասնակցեց կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվեց նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Գագիկ Մելքոնյանն ասում է՝ երբ Հայաստանում հավատան, որ Ռուսաստանն իրական դաշնակից է, նրա հետ ևս համատեղ զորավարժության կմասնակցեն։ Իսկ այս փուլում իշխանական պատգամավորը համարում է, որ պետք է ոչ թե լքել ՀԱՊԿ-ը, այլ ժամանակավոր սառեցնել անդամակցությունը։

Այս օրերին, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին, և կա ռազմական նոր ագրեսիայի վտանգ, Հայաստանը, անկախ ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհություններից, պետք է փորձի օգտվել այդ դաշինքի անգամ աննշան օժանդակությունից, հակադարձում է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից հետ է կանչել իր մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին և նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Անցել է արդեն մեկ օր, սակայն նոր ներկայացուցչի նշանակման մասին տեղեկատվություն դեռ չկա։

Իշխանական պատգամավորը խոստովանում է՝ նրան հետ կանչելով՝ իշխանությունն իր դժգոհությունն է արտահայտում, որ այդ դաշինքը, որի առանցքային անդամը Ռուսաստանն է, այդպես էլ չարձագանեց Հայաստանի ինքիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիային։

Հայկական կողմը զորավարժությունների անցկացման առնչությամբ Ռուսաստանից հնչած դժգոհություններին դեռևս չի պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան