Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը կոչ է արել համացանցում զորքերի շարժի մասին կադրեր չհրապարակել՝ սպառնալով իրավական պատասխանատվությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Պետական Անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիների երկրի զինված ուժերի տեղաշարժի մասին համացանցում կադրեր չտարածել։ Նշվում է, որ զինված ուժերի մասին սոցիալական ցանցերում տեսանյութերի տարածումը լուրջ իրավական պատասխանատվություն կառաջացնի։

«Վերջին օրերին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ առնչվող որոշ Telegram-ալիքներ սոցիալական ցանցերի միջոցով կոչեր են անում նկարահանել և տարածել ադրբեջանական բանակի զորամիավորումները, դրանց գտնվելու վայրը, տեղաշարժը, մարտական ​​և մոբիլիզացիոն պատրաստությունը, ինչպես նաև զինանոցում առկա զենքերն ու զինտեխնիկան։ Նման դեպքերը վերահսկվում են Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից։ Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն կատարել նմանատիպ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պետանվտանգության ծառայությունն անընդունելի է համարել «ազգային անվտանգությանն ու պաշտպանունակությանը լուրջ վնաս հասցնող, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի մասին տեղեկություններ պարունակող և պետական ​​գաղտնիք կազմող տեսաերիզների նկարահանումն ու տարածումը»։

Ըստ հաղորդագրության՝ այդ ապօրինի գործողությունների դիտավորյալ կատարումը հետաքննության առարկա է պետական ​​գաղտնիքի հրապարակման, իսկ որոշ դեպքերում՝ պետական ​​դավաճանության հետ կապված հանցագործությունների կատարման կասկածանքով և նախատեսում է համապատասխան իրավական պատասխանատվության միջոցով։

Նշենք, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են ադրբեջանական բանակի զինուծի տեղաշարժի լուսանկարներ ու տեսանյութեր։ Ի դեպ, չի բացառվում, որ այդ հրապարակումների հետևում հենց Ադրբեջանի հատուկ ծառայություններն են կանգնած։

Էմմա Չոբանյան