Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։

Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ Մ․ Գրիգորյանին է այցելել նաև Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը․ նա ԱԱԾ է գնացել կոստյումով, թիթեռնիկով (բաբոչկայով)։

ԱԱԾ-ում ասել են՝ թերևս բաբոչկան հանեք, բժիշկն ասել է․ «Ոչ, ես միշտ այսպես եմ իմ հիվանդներին այցելում, չեմ կարող»։ Ապա ԱԱԾ-ի բժշկի հետ այցելել է գեներալին։ Ավետյանը գրել է եզրակացություն և համարել, որ իր հիվանդի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության հետ։

Մեր տեղեկություններով, այս օրերին խորհրդարանի ղեկավարությունը (ասացին՝ Բաբլոյանը) ևս պատրաստվում է այցելել Մ․ Գրիգորյանին, ապա հնարավոր է՝ որպես բժիշկ, խնդրի փոխել նրա խափանման միջոցը։

Առաջարկ կա տանել «ՑեԲե»՝ դատապարտյալների հիվանդանոց, սակայն Մանվելի կողմնակիցները չեն ցանկանում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կարող են «վնասել» գեներալին։

Ի դեպ, օրեր առաջ Մ․ Գրիգորյանին այցելած Վահրամ Բաղդասարյանն այցելել է նաև մյուս գեներալին՝ Վաչիկ Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին։ Հարցին, թե ինչպես էր, ասել է․ «Դե, նորմալ, ո՞նց պիտի ըլներ»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: