Մերոնք Երևանի շենքերն ավելի ուժեղ են քանդել, քան դա կաներ թշնամու դեսանտը. Ալեքսանդր Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

«Ես անկուսակցական եմ, ինձ հրավիրել են լինելու Երևանի ավագանու կազմում, կարծում եմ` եթե անցնեմ, դա կօգնի պալատին առաջ տանել իր ծրագրերը: Հավանական է, որ շահերի բախումներ կլինեն, բայց ես առաջին հերթին ներկայացնում եմ ճարտարապետական հանրությունը: Աշխատանքն ավագանիում հասարակական բնույթի է, և այն չի խանգարի իմ հիմնական աշխատանքին»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը` անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին իր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ներկայացված լինելուն:

Նա շեշտում է, որ մինչև ավագանու անդամի թեկնածու դառնալը՝ պարբերաբար մատնանշել է Երևանի քաղաքապետարանի սխալները։

«Ավագանիում լինելը հնարավորություն կտա որոշ բաներ հուշելու: Հուսով եմ` ավագանին, փողոցներ վերանվանելուց բացի, կզբաղվի այլ կարևոր հարցերով, տեղյակ կլինի, ասենք, ինչ նախագծեր են մայրաքաղաքում հաստատվում, ինչ մեծ կառույցներ են նախատեսվում»,- նշում է նա

Մեր զրուցակցի կարծիքով` հիմա Երևանի համար ճարտարապետական առումով «քոփի-փեսթի» ժամանակներ են. կրկնօրինակում են դասականներին` սխալ ձևով. «Եթե ես լինեմ ավագանիում, առաջնային բարձրացնելու եմ հետևյալ հարցերը` զսպել կառուցապատումը կենտրոնում, վերադարձնել Երևանին հանրային տարածքները, ազատել տրանսպորտային համակարգի կոլապսից: Այսօր Երևանում ինչքան շենք կա, այդքան էլ` ճարտարապետական ոճ, ամեն մեկն ասում է` իմը պետք է ամենալավը լինի, երևա, իմի մասին պետք է խոսեն…»:

Ճարտարապետը նշում է` Երևանը դարձել է բարձրահարկ, ճարտարապետական անորակ լուծումներով քաղաք. «Մենք Երևանում պետք է ունենանք ճարտարապետություն, ոչ թե անշարժ գույք. հիմա ստեղծվում է անշարժ գույք: Հաճախ մերոնք Երևանի շենքերն ավելի ուժեղ են քանդել, քան դա կաներ թշնամու դեսանտը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան