BBC-ից հետո Բաքվին հիմա էլ բարկացրել են The New York Times-ի՝ Արցախի վերաբերյալ հրապարակումները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքում շարունակում է իր դժոգոհությունը հայտնել միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ, որոնք լուսաբանում են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս անգամ հերթն ամերիկյան հայտնի The New York Times պարբերականինն է։ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը New York Times-ին  բաց նամակ է ուղղել՝ իր դժգոհությունները հայտնելով։

Նա նշում է, որ, իբր, «The New York Times-ը բոլորի համար արդար հարթակ լինելու փոխարեն՝ բյուրոկրատական ​​արգելքներ է ստեղծում այլախոհ կարծիքների համար»։

«X սոցիալական ցանցն ավելի ուժեղ այլընտրանք է, ազատ և բաց հարթակ՝ պայքարելու մեր երկրի դեմ խորհրդային ոճով քարոզչություն իրականացնող որոշ արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվական մենաշնորհի դեմ։ Կարդալով այդ հոդվածները, այդ թվում՝ NYT-ում, տպավորություն է ստեղծվում, որ բոլորը գրված են նույն պետական ​​ստուդիայի կամ նույն PR ընկերության կողմից, որը ֆինանսավորվում է հայկական լոբբիի և կառավարության կողմից»,- նշել է Հաջիևը։

Ալիևի օգնականին ու ադրբեջանական քարոզչական թիմին, ըստ ամենայնի, բարկացրել է, օրերս NYT-ում Արցախի վերաբերյալ «Մեկ այլ էթնիկ զտում կարող է տեղի ունենալ, և մենք ուշադրություն չենք դարձնում» վերտառությամբ հոդվածը։

Օրերս էլ Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել բրիտանական BBC-ի գործունեության կապակցությամբ՝ Արցախում առկա հումանիտար աղետի լուսաբանումների համար։

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց էին տվել BBC հեռուստաալիքին։ Նրանք հանգամանորեն անդրադարձել էին Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Հավելենք, որ BBC-ն եթեր է տրամադրել նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ ադրբեջանցի քաղաքագետ Օրհան Ամաշովին և ադրբեջանական շահերը սպասարկող փաստաբան Ռոդնի Դիքսոնին։

Էմմա Չոբանյան