ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային սպառնացել է «հետևանքներով»՝ Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վաշինգտոնը Փհենյանին սպառնում է «հետևանքներով», եթե Հյուսիսային Կորեան զենք մատակարարի Ռուսաստանին։ Հյուսիսային Կորեան «դրա համար թանկ կվճարի» միջազգային հանրությունում, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ակնկալում է պետությունների ղեկավարների մակարդակով Ռուսաստանի Դաշնությանը զենք մատակարարելու շուրջ բանակցությունների շարունակություն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կիմը մտադիր է սեպտեմբերին մեկնել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ զենքի մատակարարման գործարքը քննարկելու համար: Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վլադիվոստոկում, ուր Հյուսիսային Կորեայի առաջնորդը, ամենայն հավանականությամբ, կժամանի զրահապատ գնացքով։

Կրեմլը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս հրապարակումը։

Ջեյք Սալիվանը հիշեցրել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական պաշտպանական արդյունաբերության կողմից բանակի կարիքները բավարարելու անկարողության պատճառով Կրեմլն ուղիներ է փնտրում դրսից զինամթերք գնելու համար։

«Մենք կշարունակենք հորդորել Հյուսիսային Կորեային՝ հավատարիմ մնալ իր հրապարակային պարտավորություններին և զենք չմատակարարել Ռուսաստանին»,- ընդգծել է նա։