«Օֆիցիալ դիլերները Հայաստան էլեկտրամոբիլներ չեն բերում»․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:13
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
Բոլորը

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով լիազորող նորմ է սահմանվում, որը հնարավորություն կտա Կառավարությանը ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերին, վառելիքին և այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի ՀՀ կառավարությանը հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով, ինչպես նաև հաշվառելու պետական շարժական գույքը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչպիսին է Կառավարության դիրքորոշումն առանց բենզինի կամ դիզվառելիքի աշխատող մեքենաներ, այսինքն՝ էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու վերաբերյալ:
«Էլեկտրամոբիլների կիրառումը ծառայողական նպատակներով քննարկվել է Կառավարությունում, նույնիսկ որոշակի գործընթաց ենք այդ ուղղությամբ ունեցել: Հարցը քննարկվել է մի քանի անգամ և նույնիսկ որոշակի տեխնիկական բնութագրեր են այդ մասով մշակվել, սակայն հստակ պատասխանել այս պահին, թե, օրինակ, 2024 թվականի հունվարի 1-ից կանցնենք էլեկտրամոբիլների, չեմ կարող հստակ պատասխանել»,- պարզաբանեց Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հարցը Կառավարության օրակարգում է:

Մանրամասները՝ տեսանյութում։