Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը դիմել է Էրդողանին

Լուրեր

24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
Բոլորը

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ հղելով նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները. տեղեկացնում է ermenihaber-ը:

Մաշալյանն  Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նկատլ է տվել, որ ազգային փոքրամասնությունների համայնքի նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության:

Խնդիրների շարքում մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն: Այսպիսով հայ համայնքն անորոշ ժամանակով դատապարտված է առանց պատրիարք մնալու:

Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկում է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բայրացկամ վերաբերմունք կձևավորեն: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում նոր համակարգի անցումը ոգևորել է նաև իրեն՝ փոփոխությունների հասնելու տեսանկյունից: