«Հանուն Վրաստանի» կուսակցությունը չի աջակցի Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը չի աջակցի Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգին»։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, գրում է Գրուզիա օնլայնը։

Ըստ նրա՝ նախագահի իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկը սպառնում է երկրի եվրոպական ապագային։

««Վրացական երազանքի» կողմից այսօր հայտարարված Վրաստանի նախագահի իմպիչմենթի գործընթացը, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի, մի քանի հետևանքներ ունի վրաց հասարակության համար։ Սա կանխամտածված քայլ է երկրի եվրոպական ապագայի դեմ, այս քայլն իրականում սպառնում է երկրի եվրոպական ապագային։ Սա կանխամտածված քայլ է երկրում արմատականացման, առճակատման և բևեռացման խորացման ուղղությամբ, ինչը կայունության լուրջ խնդիր է ստեղծում վրացական պետության և հասարակության համար։ Ահա թե ինչու «Հանուն Վրաստանի» կուսակցությունը չի պաշտպանի իմփիչմենթի ընթացակարգը։

Բացի այդ, ես կցանկանայի դիմել բազմաթիվ արժանի մարդկանց, ովքեր դեռ մնում են «Վրացական երազանքում»: Ես ուզում եմ նրանց հարցնել՝ ի՞նչ եք կարծում՝ 2012 թվականին՝ հաղթանակից հետո, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ բարձրացնել Սաակաշվիլիի իմփիչմենթի հարցը, և ինչո՞ւ է այսօր ինչ-որ մեկը բարձրացնում Վրաստանի նախագահի իմթիչմենթի հարցը, որի ընտրության ժամանակ ես և դուք մեծ ներդրում ենք ունեցել»,- հայտարարել է Գախարիան։