Ֆրանսիական Total-ը Բաքվում Ալիևի հետ նոր նախագծեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մինչ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի և մի շարք խոշոր շրջանների՝  Արցախին ուղարկված հումանիտար բեռները Երևանից Կոռնիձոր էին շարժվում, գրեթե նույն ժամանահահատվածում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ֆրանիական Total-ը նոր նախագծեր է քննարկում։

Թեպետ պաշտոնական Բաքուն նախագահի մակարդակով շարունակում է Փարիզի դեմ արշավը, դա չի խանգարում ամրապնդել երկու երկրների տնտեսական կապերը։ Մասնավորապես, նախօրեին Ալիևը Բաքվում ընդունել է Կասպից ծովում «Աբշերոն» գազային հանքավայրի շահագործման նախագծի իրականացումը ֆրանսիական TotalEnergies ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույանի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևին ներկայացվել է «Աբշերոն» հանքավայրում արդյունահանման մեկնարկի մասին։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանում Total Energies-ի գործունեության ընդլայնման, այդ թվում՝ «Աբշերոն» հանքավայրի լայնածավալ զարգացման փուլին անցնելու շուրջ։

«Ֆրանսիական ընկերությունը նաև ցանկություն է հայտնել մասնակցելու նոր նախագծերին Ադրբեջանում: Մասնավորապես, քննարկվել են երկրում, այդ թվում՝ Նախիջևանում, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման հեռանկարներն ու ներուժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ֆրանսիական TotalEnergies ընկերությունն Ադրբեջանի պետական նավթային SOCAR-ի հետ հուլիսի 10-ին համատեղ սկսել է Կասպից ծովում «Աբշերոն» գազային հանքավայրի շահագործումն առաջին փուլի շրջանակում։ Այս փուլում նախատեսվում է օրական 4 միլիոն խորանարդ մետր գազ և 12 հազար բարել կոնդենսատ արդյունահանել: Գազը կվաճառվի Ադրբեջանի ներքին շուկայում։ «Աբշերոն» հանքավայրի շահագործմամբ զբաղվում է Absheron Petroleum B.V. (JOCAP) ընկերությունը, որը ստեղծվել է SOCAR Absheron-ի (50%) և TOTAL E&P Absheron-ի (50%) կողմից: Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։

2019 թվականին SOCAR-ը և TOTAL-ն ավարտել են «Աբշերոն» հանքավայրում 7411 մետր խորությամբ «ABD-001» արտադրական և գնահատող հորի հորատումը։ 2023-ի օգոստոսի 4-ին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) ձեռք է բերել նախագծի 30% բաժնետոմս՝ 15-ական տոկոս SOCAR-ից և TotalEnergies-ից: Գործարքի ավարտից հետո SOCAR-ի և TotalEnergies-ի բաժնետոմսերը նախագծում կկազմեն յուրաքանչյուրը 35 տոկոս։

Բացի այդ, չնայած Փարիզի դեմ բողոքներին՝ Ադրբեջանի ապրանքների արտահանման ծավալն ավելացել է։ 2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանի արտահանումը Ֆրանսիա կազմել է 126 մլն 747 հազար դոլար։ Սա 57 անգամ կամ 124,5 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա առաջին վեց ամիսների ցուցանիշից․ 2022 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանից Ֆրանսիա է արտահանվել 2,2 մլն դոլարի ապրանք։

Երկու երկրների միջև վերջին խոշոր գործարքներից է նաև «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) և ֆրանսիական Airbus ընկերության միջև պայմանագրի կնքումը՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման համար։ Այս պայմանագրով AZAL-ը պատվիրել է 12 Airbus ինքնաթիռ, այդ թվում՝ A320neo և A321neo: Հաշվարկները ցույց են տալիս, որ AZAL-ը 12 ինքնաթիռի համար վճարելու է 1,3-1,5 միլիարդ դոլար։

Էմմա Չոբանյան