ԱՄԷ-ից ընկերությունը ձեռք է բերել թուրքական նավահանգստի բաժնետոմսերի 58 տոկոսը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Dubai World Ports-ը հայտարարել է Թուրքիայի Էվյափ նավահանգստի 58 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման մասին, որը գտնվում է արևմտյան Քոջաելի նահանգում։ Այս մասին հայտնում է Al Bawaba լրատվականը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ այս գործարքը հետևում է Dubai World Ports-ի և թուրքական Evyap խմբի միջև կնքված համաձայնագրին, որը հանգեցրել է բաժնետոմսերի փոխանակմանը DP World’s Yarımca նավահանգստի և Evyap-ի նավահանգստային օբյեկտների հետ: Գործարքի շրջանակում Evyap-ը ձեռք է բերելու Թուրքիայի DP World Yarımca նավահանգստի բաժնետոմսերի 42 տոկոսը: Համաձայնագրից բխող միավորված կազմակերպությունը կոչվելու է DP World Evyap:

Էվյափ նավահանգիստը տարեկան կարող է բեռնաթափել 1,12 միլիոն տոննա հեղուկ ապրանք և 500,000 տոննա ընդհանուր բեռ: Այս ձեռքբերումը Dubai World Ports-ի ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ ընդլայնելու իր գլոբալ տարածքը, որի ներդրումները 2022 թվականի դրությամբ հասնում են մոտավորապես 65 միլիարդ դոլարի, հայտարարել է ընկերության նախագահ Ահմեդ բին Սուլայեմը։

Բացի այդ, Dubai World Ports-ը դիմել է Evyap Deniz ընկերության վերահսկիչ փաթեթի համար։

Հավելենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսին ԱՄԷ կատարած այցի արդյունքներով երկու երկրների միջև տարբեր ոլորտներին առնչվող 50,7 միլիարդ դոլարի 13 համաձայնագիր էր ստորագրվել։

Էմմա Չոբանյան