ԵՄ-ն Ուկրաինային տարեկան 5 մլրդ եվրո կհատկացնի սպառազինության և ուսուցման համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունը դեռ պետք է հասնի մարտ ամսվա իր նպատակին՝ 12 ամսվա ընթացքում Կիև հասցնել մեկ միլիոն հրետանի: Այդ կապակցությամբ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չորեքշաբթի հորդորել է ԵՄ անդամ երկրներին ավելի շատ զինամթերք պատվիրել Ուկրաինայի համար։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ Իսպանիայի Տոլեդո քաղաքում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, հայտնում է VOA-ն։

Այս տարվա մարտին ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 12 ամսվա ընթացքում 1 մլն հրետանային արկ և հրթիռ մատակարարելու ծրագրի շուրջ։ Այս պլանի շրջանակում մատակարարվել է մոտ 224 հազար զինամթերք և 2300 հրթիռ՝ շուրջ 1,1 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով, ասել է Բորելը։ Այսպիսով, նախարարների հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵՄ-ն նույնիսկ մեկ քառորդով չի մոտեցել նպատակին, իսկ պլանի մեկնարկից անցել է ավելի քան հինգ ամիս։

Եվրամիությունն Ուկրաինայի համար կստեղծի 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության հիմնադրամ, որից 2024-2027 թվականներին Կիևին տարեկան կտրամադրվի 5 միլիարդ եվրո՝ սպառազինության և ուսումնական ծրագրերի համար, հայտնում է Deutsche Welle-ն։

Մինչ այժմ Ուկրաինան 5,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է ստացել ԵՄ բյուջեից դուրս գտնվող մեխանիզմից։ Այն փոխհատուցում է ԵՄ երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ԵՄ օրենսդրությունն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումը երրորդ երկրներին ռազմական օգնության համար։

Բորելն առաջարկել է ընդլայնել ուկրաինացի զինվորների ու սպաների ուսուցման ծրագիրը և մինչև տարեվերջ պատրաստել 40 հազար զինվորականի։ Նախկինում առաջադրված նպատակը՝ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերի 30 հազար զինվորականի պատրաստումը, կիրականացվի նոյեմբերի վերջին, նշել է նա։