Կա վարկած, որ դիտավորություն էր․ Պեսկովը՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննությունը միջազգային չի լինելու։ Նա, մասնավորապես, շեշտել է, որ հետաքննությունը վարում է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է Meduza-ն։

«Սա հենց մեր՝ ռուսական հետաքննությունն է»,- ասել է նա՝ հավելելով, որ չի կարող «խոսք լինել որևէ միջազգային հետաքննության մասին»։

Պեսկովը նաև նշել է, որ միջազգային հետաքննություն չի կարող տեղի ունենալ, քանի որ միջադեպի հիմնական վարկածներից մեկը համարվում է դիտավորյալ գործողությունը։

«Ակնհայտ է, որ կան տարբեր վարկածներ, որոնց թվում է կանխամտածված հանցագործությունը, այսպես ասենք»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Միջպետական ​​ավիացիոն կոմիտեի պատասխանը Բրազիլիայի ավիացիոն իշխանությունների դիմումին (Պրիգոժինի ինքնաթիռն արտադրվել է բրազիլական Embraer ընկերության կողմից)։ Ավիացիոն պատահարների ուսումնասիրման և կանխարգելման բրազիլական կենտրոնը հայտնել էր, որ պատրաստ է մասնակցել հետաքննությանը, եթե ստանա համապատասխան հրավեր, և եթե այն իրականացվի միջազգային կանոնների համաձայն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի էր ենթարկվել Եվգենի Պրիգոժինին պատկանող մասնավոր օդանավը։ Վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ 7 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:

Էմմա Չոբանյան