Եթե իրենց լսենք` հեղափոխությունն էլ են իրենք արել. իրենց լինի, ապրեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, որ իր պայքարի շնորհիվ են Երևան բերվել MAN մակնիշի ավտոբուսները, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ ոմանց որ լսենք, հեղափոխությունն էլ են իրենք արել։ Իրենց ըլնի, ինչ արել են, ապրեն, իրենք են արել, թող իրենց մնա, դա էլ իրենցը թող լինի»։

«Ես էլ ինքս հեշտ մարդ չեմ և միշտ չէ, որ իմ գործընկերների հետ կարողանում ենք լեզու գտնել։ Կան հարցեր, որ շատ երկար վիճում ենք, շատ սուր ենք վիճում, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ երբևէ չի լինում, որ դրանից աշխատանքը տուժի, որ Երևան քաղաքում երևանցին տուժի այդ վեճերի հետևանքով։ Ո՛չ, հակառակը, ամեն մարդու ամենակարևոր խնդիրն է իր նպատակներին համահունչ իրականացնել այդ ծրագրերը։

Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շրխկացնել և դուրս գալ ու բոլոր ծրագրերը գցել ջրհորը։ Եվ դրանով ավարտել, ասել՝ էս էր մեղավոր, էն էր մեղավոր, սա լավը չէր, սա սև էր, սա սպիտակ էր, բայց էլի սև էր։ Անընդհատ դա կարելի է ասել, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, միայն գործն է տուժում։
Թե բոլոր մեր նախկին գործընկերներն ինչեր են ասում, դա իրենց խնդիրն է։ Բայց ես մի բան գիտեմ՝ եթե շուրջբոլորը բոլորը վատն են, և միայն դու ես լավը, այդտեղ վստահաբար քո մեջ խնդիր կա»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։