«Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»․ ՌԴ-ն ԱԳՆ-ն՝ 1997թ․ հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի մասին

Լուրեր

11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական Telegram-ալիքում հայտարարություն է տարածել 1997 թվականին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման օրվա կապակցությամբ։ Նշվում է, որ այս փաստաթուղթը նշանավորել է երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։

«Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այս պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել «ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ համագործակցության ամրապնդման համար առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Հետագայում մեր հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթղթով»։

«Ժամանակակից փուլում ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ՝ պետական ​​ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այսօր Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, Հարավային Կովկասում մեր երկրի ռազմավարական գործընկերը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիաների ժամանակ Երևանը դիմել է ՌԴ-ին՝ 1997 թվականին պայմագրի դրույթների համաձայն, սակայն Մոսկվայից արձագանք չի ստացել։

Էմմա Չոբանյան