Ինչ է խոստանում Մակրոնն արցախցիներին․ Ֆրանսիայի նախագահի ինտրիգային հարցազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 12:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախի Հանրապետությունում առկա հումանիտար խնդիրների առնչությամբ հրատապ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից շուրջ 10 օր անց ֆրանսիական Le Figaro պարբերականը գրում է, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել՝ հումանիտար աղետի մեջ հայտնված արցախցիներին օգնելու համար։ Ֆրանսիական լրատվամիջոցը հղում չի անում որևէ պաշտոնական գերատեսչության կամ պաշտոնյայի։ Միաժամանակ, նույն սկզբունքով հայտնում է, որ Ֆրանսիան հաջորդ շաբաթ հումանիտար բեռներ է ուղարկելու Արցախ։ Հոդվածը հրապարակվել է օգոստոսի 24-ին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է Le Figaro-ի հրապարակումը։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ դիվանագիտական կառույցի մամուլի պատասխանատուն հղում արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ օգոստոսի 23-ին մեկ այլ լրատվամիջոցում՝ Le Point-ում հրապարակված հարցազրույցին։ Այդտեղ, սակայն, Մակրոնին ուղիղ հարց չի տրվում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնելու վերաբերյալ։

Մակրոնը, խոսելով Արցախում ադրբեջանական կողմի ստեղծած հումանիտար ճգնաժամի մասին, խուսափել է այն անվանել ցեղասպանություն, սակայն նշել է, որ այլևս դիվանագիտության ժամանակը չէ՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։

«Ես ձեռնպահ կմնայի այս եզրույթը հապճեպ գործածելուց: Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,- ասել է Մակրոնը։

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանից Factor TV-ն հետաքրքրվեց, թե որքանով է իրատեսական, որ Ֆրանսիան բանաձևի նախագիծ կներկայացնի։

«ԱՄՆ-ն ասում է, որ իրենք չեն տեսել բանաձը, ինչը նշանակում է, որ եթե լիներ բանաձև իրենք դեմ չեն լինի ընդունմանը։ Սա նշանակում է կանաչ լույս Ֆրանսիային բանաձև առաջարկելու համար, քանի որ մինչ այս խոսում էին, որ ԱՄՆ-ը դեմ է»,- նշեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է՝ Հայաստանի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո բանաձևի նախագիծը պետք է ներկայացներ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մեկը, ինչը ստանձնել է Ֆրանսիան։ Նշենք, որ կային տեղեկություններ, թե պաշտոնական Վաշինգտոնը դեմ է եղել նման սցենարին՝ չցանկանալով իրավիճակը լարել առաջնագծում։

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, այնուհանդերձ, բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր մշտական և ոչ մշտական անդամների համաձայնությունը։ Ըստ Խուրշուդյանի՝ Մակրոնի այս հայտարարությունը գործողություններ է ենթադրում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է՝ Արցախի հարցում սպառվել են ժամկետները, որ դիվանագիտությունը կարող էր խնդիրը կարգավորել։ Իսկ ի՞նչ նկատի ունի Մակրոնը։

«Կովկասֆրանս» լրատվամիջոցն էլ գրում է, որ ՄԱԿ-ում Փարիզի նախաձեռնությանը զուգահեռ՝ ֆրանսիացի մի քանի քաղաքական գործիչներ հաջորդ շաբաթ կժամանեն Հայաստան՝ ուղեկցելու շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որը հիմնականում երեխաների համար սնունդ է առաքելու: Մարդասիրական օգնությունը նախաձեռնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Փարիզի քաղաքապետ հետ համատեղ։ Նշվում է, որ շարասյունը կուղեկցեն երկու սենատորներ և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան