Կրեմլը Պրիգոժինի օդանավի միջադեպի հետ կապված «արևմտյան շահարկումներն» անվանել է «բացարձակ սուտ»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է BBC-ի թղթակցի հարցին, թե ինչպես կարող է Կրեմլը մեկնաբանել արևմտյան երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք պնդում են, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի ցուցումով։

«Հիմա, իհարկե, շատ են շահարկումներն այս ավիավթարի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան հետ կապված։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները ներկայացվում են հայտնի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է»,- պատասխանել է Պեսկովը:

Պրիգոժինի մահը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Ռոսավիացիան հայտնել է, որ նա եղել է օգոստոսի 23-ին վթարի ենթարկված օդանավում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է ինքնաթիռում գտնվող բոլորի մահը։ Մահացածների մարմինների զննությունը չի ավարտվել։

Լրագրողներին առաջարկելով «հիմնվել փաստերի վրա»՝ Պեսկովը հայտարարել է, որ «փաստերը դեռ շատ չեն, դրանք դեռ պետք է պարզվեն քննչական գործողությունների ընթացքում»։

Նախօրեին Պրիգոժինի ենթադրյալ մահվան կապակցությամբ ցավակցական խոսքեր է հնչեցրել Պուտինը, ում դեմ երկու ամիս առաջ ապստամբել էր մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիրը։ Նրան անվանելով «տաղանդավոր մարդ» և «տաղանդավոր գործարար», ում ճանաչում էր 1990-ականներից, Պուտինը նաև խոսել է Պրիգոժինի «լուրջ» սխալների և նրա դժվար ճակատագրի մասին։ Պուտինը չի հիշատակել ապստամբությունը, սակայն նշել է գործարարի ներդրումը Ուկրաինա ռուսական ներխուժման գործում։

Հետևելով Ռուսաստանի նախագահին՝ նրա մամուլի քարտուղարն առաջարկել է սպասել հետաքննության արդյունքներին։ Ինչ վերաբերում է «Վագների» ապագային, Պեսկովը ոչինչ չի կարողացել ասել և միայն առաջարկել է այս կազմակերպությունն անվանել «Վագների» խումբ, այլ ոչ թե մասնավոր ռազմականացված խմբավորում, որը, իբր, «դե յուրե գոյություն չունի»։

Կմասնակցի՞, արդյոք, Պուտինը Պրիգոժինի հուղարկավորությանը, դեռևս հայտնի չէ, ասել է  Պեսկովին։

«Փաստն այն է, որ մենք ձեզ հետ չգիտենք, թե որքան են տևելու անհրաժեշտ փորձաքննությունները և նախաքննության հետ կապված անհրաժեշտ գործողությունները։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նախագահն այժմ բավականին զբաղված աշխատանքային գրաֆիկ ունի»,- ասել է Կրեմլի խոսնակը։