Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնական թռիչքներ են իրականացրել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներն ուսումնական թռիչքներ են իրականացրել մարտական ինքնաթիռներով, հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ավարտվել են թռիչքի և վայրէջքի, ցածր և միջին բարձրությունների վրա համալիր թռիչքային մանևրների, պայմանական հակառակորդին պատկանող ցամաքային թիրախների կոորդինատների որոշման, ինչպես նաև օդային հետախուզության և այլ աշխատանքներ իրականացնելու խնդիրները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ-ի հասցեին սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Բաքվի այս հայտարարությունները։

Հաճախակի են դարձել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները։