Քա­վոր-սա­նի­կա­կան կա­պե­րով եր­կի­րը ջրազր­կում էին. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս է` Հայաստանի տարբեր համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, ճանապարհներ են փակում մեկ հիմնական պահանջով` ոռոգման ջուր: Քաղաքացիների դժգոհությունները ավելի, քան տեղին են, քանի որ իսկապես էլ ջուր չկա, կամ բավարար չափով չկա: Իսկ այ թե ինչու ջուր չկա, սա արդեն երկակի հարց է: Նախ` Հայաստանի ջրամբարներում ջրի պակասը մի կողմից ունի օբյեկտիվ պատճառներ` ձմռան սակավ տեղումներն ու շոգ ամառը: Երկրորդ պատճառը նախորդ իշխանության առնվազն անհեռատեսությունն էր: Անցած տարի աշնանը բավական լայն հանրային արձագանք ստացավ Հայաստանի ջրամբարների ջրազրկման թեման:Երկրի ամենախոշորներից` Ախուրյանի ջրամբարներից ջրբացթողումները շարունակվեցին նաև այն ժամանակ, երբ ջրամբարի ծավալը հատել էր մեռյալ ծավալի սահմանագիծը: (Մեռյալ ծավալը ջրամբաներում ջրի անձեռնմխելի քանակն է): Նույն իրավիճակն էր նաև մյուս գրեթե բոլոր ջրամբարներում: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ ջրբացթողումներն հիմնավորում էր շատ կարճ` մարդիկ ոռոգման խնդիր ունեն: Սակայն, այս հիմնավորումից զատ, կար նաև մեկ այլ պատճառ` հասարակ պոպուլիզմը: Աշնանը, ինչպես գիտենք, որևէ մեկը չէր կանխատեսում հեղափոխություն, քաղաքական գործընթացներն ընթանում էին միայն իշխանության վերին օղակներում, և վարչապետ Կարեն Կարապետյանը, մեղմ ասած, դեմ չէր շարունակել պաշտոնավարել որպես վարչապետ: Այս նպատակի իրականացման համար նրան պետք էր ժողովրդահաճո գործունեություն` առանց հետևանքները հաշվի առնելու: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զուտ անձնական կապեր ուներ Կարապետյանի հետ` վերջինիս սանիկն էր»: 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում: