Ապահովագրողները բարձրացրել են Սև ծովում լցանավերի համար հավելավճարները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ապահովագրական ընկերությունները ծանուցել են Սև ծովի ռուսական նավահանգիստներում գործող նավերի վարձակալողներին «պատերազմական ռիսկերի» պատճսռով հավելավճարների ավելացման մասին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս թրեյդերների:

«Պատերազմական ռիսկերի» հավելավճարներն ավելացվել էին լցանավերի ապահովագրության ընդհանուր արժեքին 2022 թվականին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների բռնկումից հետո։ Իրավիճակը Սև ծովում ռուսական և ուկրաինական նավահանգիստների տարածքում սրվել է հուլիսի կեսերին Ռուսաստանի՝ «հացահատիկային գործարքից» դուրս գալու, ինչպես նաև Ուկրաինայի սևծովյան նավահանգիստների վրա հարձակումների համար Ռուսաստանի հասցեին հնչեցված մեղադրանքների ֆոնին։

Առևտրականներն ասում են, որ մինչ այժմ այս իրադարձությունները չեն խաթարել նավթի և նավթամթերքի առաքումը ռուսական սևծովյան նավահանգիստներից, սակայն ռիսկերն աճում են։

«Պատերազմի ռիսկի» հավելավճարները բեռի արժեքի մոտ 1 տոկոսից հասցվել են 1,20-1,25 տոկոսի, ասել են աղբյուրները։ Սա նշանակում է, որ ռուսական նավթը Հնդկաստան ուղարկելու համար յուրաքանչյուր երթը կարժենա 200 հազար դոլարից ավելի Suezmax մեկ տանկերի համար, որը կարող է տեղափոխել 120-200 հազար տոննա: Ապահովագրավճարի ընդհանուր արժեքը կկազմի գրեթե 1 մլն դոլար, հաշվարկել է գործակալությունը։

Արդյունաբերական աղբյուրները նշում են, որ հավելավճարների բարձրացումը վերաբերել է հիմնականում ռուսական նավթ և նավթամթերք տեղափոխող լցանավերին, մինչդեռ Ղազախստանից բեռների համար հավելավճարը մնացել է 1 տոկոսի մակարդակում։