Ղազախստանի հարավում արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլի նահանգի վեց շրջաններում տարածաշրջանային մասշտաբով արտակարգ ռեժիմ է հայտարարվել։ Այս մասին այսօր հայտարարել են շրջանային վարչակազմի լրատվական ծառայությունից, փոխանցում է EADaily-ն։

Ըստ հաղորդագրության՝ արտակարգ դրության ռեժիմը մտցվել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հրամանագրով։

«Այս կապակցությամբ որոշվում է Ղազախստանի Հանրապետության կառավարության արտակարգ պահուստից միջոցներ հատկացնելու հարցը՝ անոմալ շոգ եղանակի և նահանգի վերոնշյալ շրջաններում ջրի պակասի հետևանքով ֆերմերների վնասները ծածկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածաշրջանում ոռոգման ջրի բացակայության և անոմալ շոգ եղանակի պատճառով այս տարի, նախորդ տարվա համեմատ, սպասվում է բերքի կորուստի 25-30 տոկոս աճ։ Ֆերմերներին հասցված վնասի չափը կճշտվի մինչև վեգետացիոն շրջանի ավարտը։ Առաջիկա օրերին կճշտվի ոչ պիտանի դաշտերի տարածքը և կորուստների չափը։

Ղազախստանի Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Ղրղզստանից ջրի փոքր հոսքի պատճառով տարածաշրջանում վնասվել է շուրջ 7,8 հազար հեկտար ցանքատարածք։