Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է ռազմաճակատում հաջողությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները հաջողության են հասել Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո և Մալայա Տոկմաչկա գյուղերի մոտ։ Այս մասին Telegram-ում հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, փոխանցում է Korrespondent-ը։

«Մեր ստորաբաժանումները հաջողության են հասել Ռաբոտինոյի հարավ-արևելքում և Զապորոժիե շրջանի Մալայա Տոկմաչկայից հարավ ընկած ուղղությամբ»,- գրել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ «հակառակորդը փորձել է վերականգնել կորցրած դիրքերը Ռաբոտինոյի արևելքում, սակայն անհաջող»։ Այս բնակավայրում «այժմ ընթանում են պլանային մարտական աշխատանքներ»։

Միաժամանակ, շարունակվում են հարձակողական գործողությունները Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում։

«Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում ռուսական բանակը գտնվում է պաշտպանական դիրքում: Նրանք շարունակում են կրակել մեր դիրքերի և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի շրջաններում՝ միաժամանակ ակտիվորեն օգտագործելով Lancet կամիկաձե ԱԹՍ-ներ»,- հավելել է Աննա Մալյարը։