Վճռական փուլ է, պետք է վերջապես ազատվել Փաշինյանների ռեժիմից․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

«Այսպիսի նպաստավոր վիճակ անցյալ 30 տարիների ընթացքում մենք չենք ունեցել, և այսպիսի նպաստավոր առիթ բաց թողնել կարծում եմ անմտություն կլինի բոլորիս կողմից։ Տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունների փոփոխությունների շեմին ենք կանգնած, գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունն օր օրի թուլանում է, և շնորհիվ այդ ամենի՝ մեզ համար հնարավորություն է ստեղծվել»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամենակարևորն այն է, որ մեր տարածաշրջանում գլխավոր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների մոտ առկա կոնսենսուս կա Նիկոլ Փաշինյանի մասին․ «Բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ այդ մարդը սպառված է ամեն իմաստով։ Նրանց մոտ կա ձևավորված կարծիք, որ նա, մեղմ ասած, ադեկվատ չէ։ Այս մեծ հնարավորությունը մենք պիտի բաց չթողնենք և ներազգային ու միջազգային կոնսենսուսը համատեղելով՝ պետք է քայլ անել դեպի առաջ»։ Սեֆիլյանի գնահատմամբ՝ պահն օրհասական է։ «Այս փուլի ավարտը լինելու է միայն ու միայն հասնելը մեր նպատակին։ Այս ընթացքում մեր կողմից տարաբնույթ միջոցառումներ կարող են ձեռնարկվել, որ համախմբում տեղի ունենա, և քայլերից մեկն էլ սա է։ Բայց սահմանափակված չենք միայն այս բնույթի քայլերով․․․»։

«Մեր նպատակն է ոչ միայն ազատվել Փաշինյանների ռեժիմից, այլև փշրել գործող համակարգը․․․ Փաշինյանի հեռացում և ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում․ այս օրակարգի շուրջ պիտի լինի համախմբում ու համերաշխություն․․․ Փաշինյանից պետք է ձերբազատվենք օր առաջ։ Հայության մոտ համարյա կոնսենսուս է, որ պետք է ձերբազատվել այս խոչընդոտից»,- նշեց Սեֆիլյանը։ Նա նաև հավելեց, որ այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 24-ը ամենօրյա ռեժիմով լինելու է Ազատության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն։ Սեֆիլյանը հավելեց, որ կոչ արեց համախմբվել գլխավոր օրակարգի շուրջ և մասնակցել օգոստոսի 24-ին կայանալիք հանրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։