Ռուսաստանում կալանավորվել է «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև հոկտեմբերի 17-ը կալանավորել է ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» («Ձայն») շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի կազմակերպության գործունեության գործով։ Այսպիսով, դատարանը բավարարել է կալանքի վերաբերյալ հետաքննության միջնորդությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրավապաշտպանն ու նրա փաստաբանները դատարանին խնդրել են մերժել տնային կալանքը կամ որոշ գործողությունների արգելումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Մելքոնյանցին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար։

Գրիգորի Մելքոնյանցին «անցանկալի» կազմակերպության գործունեությունը կազմակերպելու քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալելու և հարցաքննելու մասին հայտնի դարձավ նախօրեին։ Նույն հոդվածով մեղադրվում է «Գոլոսի» համակարգող Վլադիմիր Եգորովը։ Մելքոնյանցին սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Անվտանգության ուժերը ներխուժել են «Գոլոսի» համանախագահի և կազմակերպության 14 տարածաշրջանային համակարգողների տուն ութ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում: