Ռուսաստանում լուծարվել է Սախարովի կենտրոնը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը լուծարել է Սախարովի կենտրոնը՝ բավարարելով Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության մայրաքաղաքային վարչության համապատասխան վարչական հայցը։ Անդրեյ Սախարովի կենտրոնը, որը գործում է 1990 թվականից, կհանվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Որոշումը կայացրել է դատավոր Վյաչեսլավ Պոլիգան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայցադիմումում նշվում էր, որ ՀԿ-ի գործունեության ստուգման ընթացքում բացահայտվել են «օրենքի համակարգված կոպիտ և անուղղելի խախտումներ»։ Ի թիվս այլ բաների՝ Արդարադատության նախարարությունը մատնանշել է տարածքային գործունեության սկզբունքի խախտումը «Անդրեյ Սախարովը՝ դարաշրջանի մարդ» շրջիկ ցուցահանդեսն անցկացնելիս այն շրջաններում, որտեղ Սախարովի կենտրոնը մասնաճյուղեր չուներ։

Բացի այդ, Սախարովի կենտրոնը, որը ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է որպես «օտարերկրյա գործակալ», կայքում տեղադրել է տեսանյութեր՝ առանց համապատասխան մակնշման, ինչի համար բազմիցս ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Գործակալությունը խախտումներ է հայտնաբերել նաև կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։

Սախարովի կենտրոնի աշխատակիցները չեն ընդունել խախտումների փաստը և դատարանին խնդրել են մերժել Արդարադատության նախարարության հայցը։

Անդրեյ Սախարովի թանգարանը և հասարակական կենտրոնը (2012 թվականից՝ Սախարովի կենտրոն) ստեղծվել է 1990 թվականին՝ պաշտպանելու իրավապաշտպան, այլախոհ և ֆիզիկոս Անդրեյ Սախարովի ժառանգությունը՝ նրա այրու՝ Ելենա Բոների, ընկերների և գործընկերների նախաձեռնությամբ։